Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության եւ մահվան ռեկորդային թիվ է գրանցվել

Iran

Իրանում մեկ օրվա ընթացքում բժիշկներն առաջին անգամ գրանցել են կորոնավիրուսից 2389 վարակվելու եւ 157 մահվան դեպքեր, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակվել է 29 406, մահացել 2234 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments