ԼՂՀ նախագահի թեկնածուներից ով որքա՞ն քվե ունի, ընտրությունը չի ավարտվի մեկ փուլով

Մեր փորձառությանը համաձայն, չափահաս 500 արցախցիների շրջանում հարցումներ ենք անցկացրել երեք օր Արցախում գտնվելու օրերին 25.02 – 28.02., որին կհետևեն կանխատեսումներս, թե ով կամ ովքեր կընտրվեն, թեև՝ ինչպես հայաստանյան համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, իրավիճակը փոփոխական է նաև Արցախում:

Այնուհանդերձ, մեր հարցման տվյալներով արցախցիները զարմանալի է, բայց կարևորում են առաջին հերթին սոցիալական խնդիրները, իսկ ղարաբաղյան հիմնահարցի լուծումը՝ կա՛մ համարում են, որ արդեն լուծել, պրծել են, կա՛մ՝ համարում են, որ այդ մասին ինֆորմացիան ամբողջական չէ, ուստի՝ չեն կարող օդում դատողություններ անել:

ԼՂՀ նախագահի 14 թեկնածուներից նախընտրությունները հիմնականում շրջապատում մեծամասնության տրամադրվածություններով է պայմանավորված, թեև՝ կային շատերն, ովքեր գիտեին, որ իրենց անմիջական հարազատն այսինչին կամ այնինչին է ընտրելու, սակայն իրենք համաձայն չէին այդպիսի ընտրության հետ ու իրենք իրենց ընտրությամբ են մոտենալու քվեարկությանը:

Մեր հարցաման համաձայն որոշակի՝ մեկ կամ մի քանի տասնյակ, ընտրողներ ունեն 500 չափահասների շրջանում Դավիթ Բաբայանը 13, Հայկ Խանումյանը 12 և Դավիթ Իշխանյանը 10:

Մեկ տասնյակի անգամ չեն հասնում, կամ՝ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել քվեները Ռուսլան Իսրայելյանի 9, Աշոտ Դադայանի 7, Մելսիկ Պողոսյանի 6, Աշոտ Ղուլյանի 4, Բելլա Լալայանի 3, Սերգեյ Ամիրյանի 2, Քրիստինե Բալայանի 1:

Հիմնականում նորմալ քվեների են հավակնում՝ Վահան Բադասյանը 57, Վիտալի Բալասանյանը 68:

Պարզվում է, Արցախի նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունն, ըստ մեր հարցումների, ծավալվում է Արայիկ Հարությունյանի 190 և Մասիս Մայիլյանի 151 միջև:

Ըստ ամենայնի, Արցախի նախագահական ընտրությունները չեն ավարտվի մեկ փուլով՝ երկրորդ փուլ դուրս կգան Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը, որից հետո մյուսներն ինչպիսի՞ կոչեր կանեն իրենց ընտրողներին ու նրանք որքանո՞վ կհետևեն իրենց նախընտրած թեկնածուի խոսքին ու արդեն նախագահական երկրորդ փուլում ո՞ւմ կընտրեն, ցույց կտա ժամանակը:

Իսկ Արցախի խորհրդարանական ընտրություններում ով ում է ընտրելու, դժվար էր հարցում անգամ անցկացնելը, որովհետև ԼՂՀ նախագահի մասին հարցումներից հետո քաղաքացիները դժվարությամբ էին մտաբերում կուսակցությունների անունները:

Սիմոն Սարգսյան

Հ.Գ. Մեր հարցումներում, ինչպես 2000-ականներին Ժամանակի ՄԻՏՔ թերթում, այնպես էլ՝ այդուհետ կայքում, մենք չենք նշում որևէ անուն, այլ հարցվող չափահաս քաղաքացիներին ենք թողնում անուն – ազգանունն ու կուսակցություն – դաշինքի անվանումն, ըստ նախընտրության, մտաբերելու ցանկությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments