Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

- in Սոցիալական

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին ավտովթարի է ենթարկվել:

«Արմենպրես»-ի այս մասին իմացավ շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբասիա փողոցի վրա: Կաոլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը:  Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունն էլ հայտնում է` Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:

Կաոիլիի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments