Ծառուկյանը դրա կարիքը չունի: Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում

- in Ով ով է ...
Gagik Tsarukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին։

«Շատ վատ եմ գնահատում պայքարը։ Կորոնավիրուսն արդեն մեկ ամիս է՝ ամբողջ աշխարհում տարածվում է։ Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և ապտեկաներին, որ անպայման ապահովեն իրենց անհրաժեշտ բուժման գրիպի վիուսի դեմ և մասկաների հարցը։ Էսօր եկել ա մի ամիս հետո չոքել ա մեր դուռը, նայում ես, մասկաներ չկա, դեղորայք չկա, չհասկացա, ապտեկայի ու հիվանդանոցի սեփականատերը դա պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է պարտադիիր հանձնարարություն ստանար, որ որտեղից ուզում է, բերեր, ապահովեր»,- ասաց նա։

Հարցին, թե ինքը ուզեցել է բժշկական դիմակ գնել ու չի՞ կարողացել, Ծառուկյանը պատասխանեց․ «Ուրեմն Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդությունը չի կպնում»։ Նա ասաց, որ Իրանից ժամանած հայերին պետք է երկու շաբաթ մեկուսացնեին, կարանտին հայտարարեին։ «Գնում են տուն՝ երեխա կա, մեր կա, հեր կա, ո՞նց կլինի։ Դա էլ հո տնտեսություն չի, որ չհասկանան, դա հասարակ բան ա, որ պետք է լիարժեք օգտագործեն։ Մենակ ինչ ասես, ուզում են արդարանան, չի կարելի, ուժեղ մարդը, պետք է լուրջ ճիշտ բանն ընդունի ու դա կատարի»,- հավելեց նա։ Ծառուկյանն ասաց, որ Ծաղկաձորում այդ մարդկանց մեկուսացնելուն շատ վատ է վերաբերվում։ «Տարել են, Ծաղկաձորի գլխին դրել են, ամբողջ հյուրանոցները դատարկ ա։ Ինչ պատվեր կար, հետ արեցին, մնացածն էլ թողեցին գնացին»,- նշեց նա։

«Բոլորս էլ գիտենք՝ արդեն մեկ ամիս է ամբողջ աշխարհով կորոնավիրուսը տարածվում է: Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին եւ ապտեկաներին, որ անպայման ապահովեն անհրաժետ բուժման պարագաները գրիպի վիրուսի դեմ եւ մասկաների հարցը լուծեն: Էսօր եկել է մի ամիս հետո չոքել է մեր դուռը եւ նայում ես՝ մասկաներ չկան, դեղորայք չկա: Չհասկացա, ապտեկայի տերը դա պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն տրվեր, որ նա որտեղից ուզում է՝ բերեր ապահովեր», – ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե որոշել է դիմակ գնել ու չի՞ գտել՝ ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի»: Ապա ծիծաղելով շարունակեց. «Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում, ասեմ»:

Խոսելով իր կարծիքով անհրաժեշտ այլ միջոցառումների մասին՝ Ծառուկյանը նկատեց, թե Իրանից քաղաքացիների Հայրենիք վերադարձն, իհարկե, չպետք է արգելվեր, բայց նրանք միանգամից պետք է ուղեկցվեին ստուգման, այլ ոչ թե գնային տուն եւ շփվեին իրենց հարազատների հետ:

Ծառուկյանը վստահեցրեց, որ Ծաղկաձորում գտնվող հյուրանոցների եւ ռեստորանների տերերը այս օրերին շատ են տուժել:

«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական կամպանիաներ են, որը Ռուսաստանից մարդիկ հայտ էին ներկայացրել, հյուրանոցները բրոնիա էին արել, ամբողջը դատարկ է:  Մարդիկ տոմսեր են վերցրել, հիմա դատարկ ա հյուրանոցը … Նույն պահին՝ հենց ասել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, թողեցի գնացին»,- վստահեցրեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն այդ լուրերը ուռճացված է համարել, անձամբ գնացել, ստուգել է՝ Ծառուկյանը պատասխանեց, որ վարչապետը չի ստում, բայց եթե պետք է՝ կարող է լրագրողներին մեքենա տալ, գնան անձամբ ստուգեն:

Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին նաեւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ կապված քրգործից: ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այդ հարցը իրավական տիրույթում է, թող քննեն, որոշեն:

Հարց հնչեց նաեւ տնտեսական հեղափոխության մասին: Ծառուկյանն ասաց, որ մնում է նույն կարծիքին, որ եղած ծրագրով դա հնարավոր չէ իրականացնել: Որպես  ապացույց նա նշեց, թե հեղափոխությունից առաջ Հայաստանում եղել է մեկ ու կես միլիոն վարկառու, եւ փոխարենը այդ թիվը նվազեր՝ ավելացել է:

«Կարող է տնտեսական աճ կա, բայց դա չի ազդել մարդու ապրելու, վարկերը փակելու վրա վրա»,- հավելեց նա:

«Աշխարհում կարաք մի հատ հետաքրքրվեք, ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, որոնք սկզբունքը, զարգացումը, տեսակետը գիտեն»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Եթե մարդը չի տիրապետում տնտեսությանը, որ ինչ պետք ա անի, ինչից սկսի, ոնց անի․․․ Ես հիմա ասենք թե՝ Թրամփը, Բեռլուսկոնին, և այդպես շարունակ կարող եք վերցնեք, տեսնեք։ Թրամփի օրոք և անշարժ գույքի գներն են բարձրացել, և գործազրկությունն ա վերացել, և ժողովրդի կյանքի բարելավումը եղել ա»,- ասաց նա։

Հարցին, թե շահերի բախում չկա՞, որ գործարարն ԱԺ պատգամավոր է, Ծառուկյանը պատասխանեց․ «Էսքան ժամանակ կարող եք հարցնել ու տեսնել որևիցե մի հարց, որ կա, մենք թույլ էլ չենք տալիս էդ հարցին անդրադառնանք»։

Հարցրին՝ ցեմենտի կլինկերի հարցով իրենք պայքարում էին։ «Ցեմենտ արտադրող մենակ մենք չենք, մյուսներն էլ կան։ Վաղը, որ մարդիկ անգործ կմնան, հիմա Պարսկաստանից ավելի շատ ցեմենտ ա ներկրվում, քան արտադրվում։ Եթե պետությանը, տնտեսությանը դա պետք ա, իրենց ցավն էլ տանեմ, ես հենց վաղն էլ կարող եմ դնեմ ու փակեմ»։

Լրագրողները Ծառուկյանի հետ զրույցում չշրջանցեցին նաեւ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան քննարկումը:

Ծառուկյանն ասաց, որ իր կարծիքով Արցախի անկախության հարցը ժողովուրդը վաղուց լուծել է, պետք է բանակցել այլ տարածքների եւ Արցախի համաշխարհային ճանաչման շուրջ:

«Ծառուկյանը տարիներ շարունակ ասում ա՝ Արցախի անկախ պետության հարցը տարիներ շարունակ ժողովուրդը լուծել ա, արդեն 30 տարի մենք ունենք Արցախի անկախ պետություն։ Միայն պետք է համաշխարհային ճանաչում լինի, ճի՞շտ ա, թե ոչ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե այսինքն՝ առաջարկում է չբանակցե՞լ, նա պատասխանեց․ «Թող բանակցեն, բայց հիմքում լինի Արցախի անկախության հարցը, որ դա չի քննարկվում։ Այդ հարցից հետո արդեն կարելի է բանակցել այլ խնդիրների ու տերիտորիաների շուրջ»։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments