Ծնելիության խթանում. Աջակցության ինչ ծրագիր է ներկայացրել կառավարությունը

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագիրը»:

Այս ծրագրի իրականացման առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը: Մասնավորապես ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու նպատակով միանվագ դրամական աջակցության տրամադրում: Այդ գումարի չափը կարող է լինել 1 մլն դրամից մինչև 2,6 մլն դրամ՝ կախված երիտասարդ ընտանիքի անդամների տարիքից և ընտանիքում երեխաների թվից»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments