Կարս-Արդահանը եւ Արարատը պետք է վերադարձվեն Հայաստանին. Նախիջեւանն՝ առաջինը

- in Հրապարակ
Aragil Ararat Masis

1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր գաղտնի արձանագրություններով՝ հայկական պետականության ոչնչացման եւ հայկական տարածքները բաժանելու մասին:

Ռուս-թուրքական ուժերը 1921-1923 թթ. համատեղ շարունակեցին ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում, սպանվեց 300 հազար հայ, 500 հազար հայեր տեղահանվեցին հիմնականում Ռուսաստան: Այդ պայմանագրերով Թուրքիային անցան Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն՝ Արարատ լեռով, որի դիմաց Վրաստանը ստացավ Բաթումը, Նախիջեւանը անցավ Ադրբեջանին:

1921 թ. ռուս-թուրքական Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չկան ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի ռեեստրում:

Հայաստանի քաղաքական լիգան հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է նաեւ ստորագրահավաքի ու բողոքի ակցիաների մասին՝ պայմանագրի կասեցման պահանջով: Հայտարարություն են տարածել նաեւ 4 կուսակցություններ: Իսկ ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ու Հայաստանում այս թեմայի վրա յուրատեսակ տաբու է դրված, չհաշված հատուկենտ ԶԼՄ-ների ու հանրային-քաղաքական խմբերի ու փորձագետների, այս մասին ոչ ոք չի խոսում: Թեեւ, Արցախի խնդիրը եւ Հայաստանի ներկայիս տնտեսական, անվտանգային, լոգիստիկ խոցելի իրավիճակը հենց այդ պայմանագրերի ուղիղ հետեւանքն է:

Փաստաթղթային բազմաթիվ վկայություններ կան, որ Ռուսաստանը ստիպված չէր նման նվիրատվություններ կատարել թուրքերին, ինչպես պնդում են ռուսաստանցի եւ հայաստանցի որոշ պատմաբաններ ու փորձագետներ: Ռուսներն այսօր լիուլի քաղում են իրենց այդ հանցավոր գործարքի պտուղները Սիրիայում եւ միջազգային այլ իրավիճակներում, թուրքերից ստանալով արդեն Ռուսաստանը ներսից պայթեցնելու սպառնալիքը: Դա լիովին իրական է հայկական սուբյեկտությունը ոչ միայն շրջանում, այլեւ Ռուսաստանում վերացնելու մոսկովյան քաղաքականության արդյունքում:

Ռուսական պետականության ապագան կախված է Հայաստանից, եւ ի տարբերություն հայաստանյան լայն շրջանակների, դա սկսել են հասկանալ նաեւ Ռուսաստանում: Սիրիայի հարցում մարտի 5-ի Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը գրում էր, որ Պուտինը Լենինը չէ, իսկ Էրդողանը՝ Աթաթյուրքը: Թերեւս նկատի ուներ, որ Մոսկվան Սիրիայում չի գնա նույն գործարքին, ինչ 100 տարի առաջ՝ Հայաստանում: Միեւնույն ժամանակ, նա նշում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, չնայած ռուսական աջակցությանը, քաղաքական ու այլ հարցերում թիկունքից հարվածում են Ռուսաստանին: Տարասովը նշում է նաեւ, որ Ռուսաստանը լուրջ հաղթաթղթեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, եւ ժամանակն է բացել դրանք:

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը հենց այդ հաղթաթղթերն են, եւ Մոսկվան կարող է ուղղել իր անցյալի սխալները, որոնք կարող են Ռուսաստանի փլուզման պատճառ դառնալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments