ԿԳՄՍՆ-ն մի քանի հարյուր սարք է հավաքել անապահով աշակերտների հեռավար ուսուցման համար

- in Կրթություն

Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրել է մի քանի հարյուր սարք։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: Գործընթացը շարունակվում է: Ակտիվ մասնակցե՛ք»,- գրել է Հարությունյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments