ԿԳՄՍ նախարարը ժամը 21-ին կարեւոր խոսակցություն է ունենալու ուսուցիչների հետ

- in Կրթություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ուսուցիչներին.

«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: Մինչ այդ` այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 25-ի դասացուցակը։

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝

🔢Մաթեմատիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից

🌍Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Եվրասիայի գետերը

👨‍🏫Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի ամփոփում

🤸‍♂Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

🔹Մաթեմատիկա․ Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները
🔹Ֆիզիկա․ Հորիզոնական նետված մարմնի շարժումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝

14։00 – Հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ Թվային հաջորդականության գաղափարը
14։30 – Հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ Թվային հաջորդականությունների հատկությունները
15։00 – Երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ Զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը, քառանկյան մակերեսի բանաձևը
15։30 – Երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ Հերոնի բանաձևը

.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments