ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հերթապահություններ է սահմանել, աշխատակիցների որոշ մասն էլ հեռավար է աշխատում։

Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. «Մարտի 18-ին քննարկում է եղել, մենք որոշել ենք, որ որոշ խմբեր կարող են հեռավար աշխատել, սակայն գլխավոր պայմանն էր՝ այն աշխատանքը, որն իրականացնում էին գերատեսչությունում, պետք է անեն նաև տնից։ Մենք հերթապահություններ ենք սահմանել և ավելի փոքր թվով աշխատակիցներ են գալիս նախարարություն»։
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության՝ 60 և ավելի տարեկան, քրոնիկ հիվանդություն, երեխա ունեցող աշխատակիցները կաշխատեն տնից։
Spread the love