Կորոնավիրուսի դեպքում կտրուկ բարդություններ առաջացնող հիվանդությունը

- in Առողջություն

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները մոտ 4,5 անգամ մեծացնում են կորոնավիրուսից մահացության հավանականությունը։ Չինացի մասնագետների համապատասխան հետազոտթյունը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում։

Գիտնականների աշխատության մեջ հաստատվում է, որ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարումների և նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների մահացության միջև վիճակագրական զգալի կապ գոյություն ունի։

«Սրտի և անոթների խնդիրներ են ունեցել Ուհանի հիվանդներից յուրաքանչյուր հինգերորդը, ինչը կարող է բացատրել մահացության բարձր մակարդակը»,- պնդում են մասնագետները։

Գիտնականները նշում են, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ COVID- 19-ը շատ ավելի բարդ է ընթացել, քան մյուսների մոտ։ Մասնավորապես, սրտի հիվանդություններով մարդկանց մոտ տասն անգամ ավելի հաճախ են թոքաբորբի բարդ տեսակներ զարգացել։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments