Կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը կանգնեցվել է

- in Պաշտոնական

ՀՀ կառավարությանը հաջողվել է կանգնեցնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, և կարևոր է արձանագրել, որ այդ դեպքերի ավելի քան 70-75%-ը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- ասաց Փաշինյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments