Aroxjapahutyun

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 266 քաղաքացի կա:

Բուժվել եւ դուրս է գրվել 16 մարդ,  բացասական է եղել 1315 թեստի պատասխան:

Հիշեցնենք, որ առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 1-ին: Մահվան ելքով դեպքեր հայաստանում առայժմ չեն գրանցվել, կա 1 հիվանդ՝ 77-ամյա մի քաղաքացի, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: