Համավարակի ընթացքում Ալիեւը պատրաստ է դիմել տարածաշրջանային պատերազմի ռիսկի

- in Կեղտոտ լվացք
Ilham Aliev

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Տավուշի սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․

«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․

1․ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսեւորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգեւորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։

2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն եւ անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments