Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ մարզերի

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:

«Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը»,- հայտնում են նախարարությունից։

Այսպիսով, ըստ մարզերի՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի պատկերը հետևյալն է՝

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments