Հայտնի է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առաջացման պայմանը

- in Առողջություն

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հաստատել է, որ COVID-19-ից ապաքինվածների օրգանիզմում հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում:

Դրա համար անհրաժեշտ պայմանների մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ, այո, նոր կորոնավիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդությունից ապաքինվելուց հետո մարդու օրգանիզմում իմունիտետ է առաջանում»,- ասել է Պոպովան:

Հաստատության ղեկավարը հենվել է  «Ռոսպոտրեբնադզոր»-ի իր սեփական ուսումնասիրություններին, որոնք հաստատել են ապաքինվածների արյան մեջ M և G իմունոգլոբուլի արտադրությունը, որը պաշտպանում է կրկնակի վարակումից:

Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 438 դեպք, որից 17-ն արդեն բուժվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments