Aroxjapahutyun

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: 

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0:

Հիշեցնենք, երեկ ժամը 10:00-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակված 265 հաստատված դեպք կար:

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:

Հայաստանում կա 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ, եւս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր: