ՀՀ-ում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու կարիք չեն ունենա

- in Մամուլ

Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու անհրաժեշտություն չեն ունենա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ»,- գրել է Մովսիսյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments