Հոսպիտալացված Իգոր Նիկոլաեւի կինը մեկնաբանել է նրա վիճակը

- in Հասարակություն

Յուլիա Պրոսկուրյակովան՝ կորոնավիրուսի կասկածանքով հոպիտալացված Իգոր Նիկոլաեւի կինը, իր Instagram-յան էջում մեկնաբանել է ամուսնու վիճակը:

«Դադարեք մեզ զանգել եւ գրել, հնարավորություն տվեք հանգստանալ, կենտրոնանալ եւ ամեն ինչ իմանալ: Եթե դուք իրոք անհանգստանում եք, ուղղակի սպասեք եւ մի քաքշեք մեզ»,- գրել է երաժշտի կինը:

Նա խնդրել է Նիկոլաեւին չզանգել եւ բացատրել է, որ նրան հիմա չի կարելի նյարդայնանալ: Նրա խոսքերով, կոմպոզիտորին այժմ պետք է հանգստանալ, մինչեւ կլինեն թեստի պատասխանները: «Մինչ պաշտոնական ախտորոշումը չլինի, մենք ոչ մի տեղեկատվություն չենք տրամադրի՝ ոչ ես, ոչ մեր տնօրենը, ոչ ոք մեր խմբից»,- հայտարարել է Պրոսկուրյակովան:

Այն, որ Նիկոլաեւը հոսպիտալացվել է, հայտնվել է մարտի 26-ին: Կոմպոզիտորից վիրուսի առկայության հետազոտություններ են վերցրել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երգչի մոտ թոքաբորբ է: Նշվում է, որ նրա վիճակը միջին ծանրության է: COVID-19-ի առկայության թեստի արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments