Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում եւ իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը: