Մադրիդում սուգ է հայտարարվել. Վարակվածների թվով Իսպանիան անցավ Չինաստանից

- in Միջազգային

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Կխոնարհվեն պետական հաստատությունների վրա տեղադրված Մադրիդ համայնքի դրոշները, ամեն օր ժամը 12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»,-նշում է դեսպանությունը:

Իսպանիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանու թիվը 85 հազար 195 է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Ապաքինվել է 16 հազար 780 մարդ:

Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանից: Վերջին տվյալների համաձայն, Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 հազար 195: Այստեղ մեկ օրում 5 հազար 85 նոր դեպք է հաստատվել:

Իսպանիայում մահացության ցուցանիշը ևս բարձր է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Մեկ օրում գրանցվել է 500-ից ավելի մահ:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 81 հազար 470 է: Այստեղ նոր դեպքերը փոքր թիվ են կազմում: Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments