Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

- in Հասարակություն

Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։

Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլոք։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի մահվան մասին: Նա երկու շաբաթ առաջ վթարի էր ենթարկվել Երևանում:

Լևոնին համբերություն…»։

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:

Շախմատի համաշխարհային դեմքերը իրենց ցավակցությունն են հայտնել Լևոն Արոնյանին կնոջ` Արիանե Կաոիլիի մահվան առիթով:

Իրենց «Թվիթեր»­ում Արոնյանին ցավակցել են մի շարք շախմատիստներ: «Ցավակցություններս Լևոնին և այն մարդկանց որոնք կյանքում որպես լուսավոր կետ կար Արիանեն»,- գրել է աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ևս իր ցավակցությունն է հայտնել հայ շախմատիստին:

«Մեր աղոթքները քեզ, Լևոն: Մտքով քեզ հետ ենք: Արիանեին գիտեի պատանի տարիքից, նա այնքան քաղաքավարի, ընկերական էր»,-գրել է աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

Արոնյանին ցավակցել են ՖԻԴԵ-ն, տասնյակ շախմատիստներ:

Մարտի 31-ին կյանքից հեռացել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին։ Արոնյանի կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments