Մասիս Մայիլյանն Արցախի նախագահ դառնալու իր շանսերը շատ բարձր է գնահատում

- in Ընտրություններ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն Արցախի նախագահ դառնալու իր շանսերը շատ բարձր է գնահատում։

Այս մասին Մայիլյանն ասաց լրագրողների հետ զրույցում. «Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Ընտրվելուց հետո իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիր»։

Նախագահի թեկնածուն նշեց, որ Արցախի ժողովրդի հետ շփումներից պարզել է, որ նրանք ցանկանում են, որ ավելի շատ արդարություն լինի, իրավական դաշտում բոլորը լինեն հավասար, արտոնյալ մարդիկ չլինեն Արցախում, հստակ տարանջատում լինի բիզնեսի և իշխանության միջև։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments