Մարդը չի կարողանում ինքն ապրի, և այդ մարդկանց պետք է ինքը տա, ո՞նց ա տալու

- in Սոցիալական
Gagik Carukyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից տնտեսվարողներին առաջարկվող օգնության ծրագրին ու բանկերի կողմից ընդունված որոշմանը, որ հաճախորդներին տարբերակված մոտեցում են ցուցաբերելու:

«Այսօր հիմնական ես լսում եմ խոսակցություններ անհատական, հատվածային: Չգիտեմ 1 մլն 650 հազար վարկառու պետք է անհատական գնա հանդիպումների բանկերի, վարկային կազմակերպությունների մոտ: Եղբայր, եթե օրը 50 հազար մարդ գնա, դա արդեն երկու ամիս ժամանակ ա պետք: Կամ էդ ո՞նց պետք է լինի՝ բարի ժպիտով, ծանոթ-բարեկամո՞վ: Այսօր հիմնական ուզում եմ հայտարարեմ՝ դա չաշխատող ա: Աշխատողը պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, որ ցանկացած բանկ, վարկային կազմակերպություն, եթե արտակարգ իրավիճակ ա, կանգնացված ա, չեն աշխատում, բոլորը պետք է սառեցվի 3 ամիս ժամկետով, ոչ թե ասեն՝ երեք ամիս հետո վճարի: Ոչ, տնտեսությունն էսօր անդունդի եզրին կանգնած ա, եթ խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն ես կարող եմ ասել՝ բոլորը թափվելու ա անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր երկրում կա 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, յուրաքանչյուրի մոտ աշխատում ա 30-50 մարդ: «Մարդը չի կարողանում ինքն ապրի, և այդ մարդկանց պետք է ինքը տա, ո՞նց ա տալու: Դրա համար էլ ես ձեզ ասում եմ՝ Ծառուկյանի ասածները չկատարվեն, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»,- հավելեց նա:

Անդրադառնալով կառավարության կողմից  տնտեսվարողներին 150 մլրդ դրամի աջակցության ծրագրին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ուզում եմ մի հատ իմանամ՝ ո՞ւմ է տրամադրվել, որտե՞ղ է տրամադրվել: Եթե այսօր ասում են՝ 50 մլն տրամադրվելու է 67 հազար ձեռնարկություններին: Եթե ես բաժանեմ էտ 50 մլն-ը, ամեն ձեռներեցի հասնում ա 700 դոլար: Այդ 700 դոլարը, որ պետք է բաժանվի կոլեկտիվներին՝ 30-50 հոգու, ամեն մեկին պետք է հասնի 5000 դրամ: Այդ 5000 դրամով մարդը մի ամիս ո՞նց ա աշխատելու: Գարծատուն ասենք 10 օր տվեց, հետո ո՞նց ա տալու, օդի՞ց ա տալու: Կամ նենց արտոնություն են տվել գործարաններին, որ չգիտեն փողերը որտեղ ծախսեն: Էսօր ինչ կա-չկա, հարկայինից սկսած դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են: Հունվար-փետրվար ամիսներին 25 մլրդ պակաս գումար ա եկել, սկի բյուջե չեն կարողանալու հավաքել: Այսօր պետք է այնպիսի քայլեր կատարեք, որ սրա տակից մենք դուրս գանք: Ես ոչ մի բան չեմ տեսնում»:

Նա նշեց, որ այս իրավիճակում պետք է միասնական լինել, ոչ թե մեկը մյուսի վրա ցեխ շպրտեն:

«Խստացումները ողջունելի է, եթե մարդը հիվանդ է ու դիտավորյալ վիրուս է տարածում, պետք է պատժվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ իր գործարանների աշխատանքի վերաբերյալ հարցին, արդյոք աշխատո՞ւմ են, աշխատակիցները հարկադիր պարապուրդի ուղարկվել են, թե՞ ոչ:

«Այսօրվա վիճակում իրոք տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ: Բայց պարոն Ծառուկյանը ձեզ երկու ամիս առաջ ասել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, աշխատանքներ կատարեն, որ մենք չգանք փակուղու առաջ չկանգնենք: Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքները կատարվեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակով ես չեմ ուզում ինչ-որ մեղադրեմ որևէ նախարարի՝ ինչ չեն արել, այլ ասենք դա բոլորիս խնդիրն է, և մենք պետք է կարողանանք միասնական այդ խնդրից դուրս գալ: Եթե Ծառուկյանը լիարժեք իրավասություն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կավարտվեր: Հիմա ոնց որ Բելառուսիայում է, երևի տեղյակ եք, որ բոլոր գործարաններն աշխատում են, շուկաներն աշխատում են, աէրոպորտը բաց ա, մարդիկ աշխատում են: Ծառուկյանն էսօր չի ուզում անհատական որևէ մեկին ցեխ շպրտի կամ իր կատարած աշխատանքը ասի բացասական»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե վճարո՞ւմ է աշխատողներին, նա պատասխանեց. «Բայց ես խի պետք ա վճարեմ, ուզում եմ հասկանամ: Պետությունն արտակարգ իրավիճակով որոշել ա, հայտարարել ա, նա էլ պարտավոր ա իր ժողովրդին… Էսօր պետությունը ոնց որ ընտանիքի հայրը, իր ամբողջ ժողովրդին պարտավոր ա, ով չի աշխատում, գումարներ տրամադրի: Ես սովորական քաղաքացի եմ, պետություն արատակարգ իրավիճակի որոշում ա կայացրել, որևիցե մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պետք է մտածի իր աշխատողի, թոշակառուի մասին»:

Նա նշեց, որ եթե արատակարգ իրավիճակի մասին  որոշում կայացնողն ինքը լիներ, այնպես կաներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ:

Լրագրողները նշեցին, որ «Շանգրի Լա» խաղատունն, օրինակ, չի աշխատում, աշխատակիցները չեն վճարվո՞ւմ այս օրերին: Ծառուկյանն արձագանքեց. «Ուրեմն «Շանգրի Լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ պետությունը տա: Կառավարիչն արտասահմանցի ա, ես փայատեր եմ, ի՞նչ կապ ունեմ դրա հետ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments