Dproc

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հայտարարեց, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները մարտի վերջից տեղափոխելու են մարտի 2-ից 8-ը:

Որոշումը կայացվել է՝ ելնելով Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից:

Խոսքը վերաբերում է մանկապարտեզներին, դպրոցներին, ուսումնարաններին, քոլեջներին ու բուհերին:

Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում են լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»`
010 55 06 01010 55 03 06010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ
հարցերի պատասխանները…
Spread the love