Մեր ութ ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

Armen Muradyan

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  

«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է։

Այսօր միջնորդագիր եմ ուղարկել

Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորների՝

• Լենա Նազարյանին,
• Մովսես Գրիգորյանին,
• Կլեմենտ Պետանյանին,
• Մարիամ Հակոբյանին:

Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝

• Լևոն Յավրյանը,
• Կառլեն Սարգսյանը,
• Արմինե Մարգարյանը,
• Էլմիրա Իսախանյանը,

որոնք սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:

Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

Նրանք օր ու գիշեր անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում… Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։

Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու …»

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments