Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ

- in Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։

Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, որոնք մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք եւ ձեզ ոչինչ չի պատահի։

Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․․ Կամ էլ մեռնելու․․․

Հ․ Գ․ Հա, ու մի բան էլ․ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական!

#stayhome

Այ էս տեքստի համար եմ իմ կյանքը վստահում Տաթեւիկ Հովակիմյանի նման բժիշկների»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments