Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են

- in Տնտեսական

Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

 «Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Զվարթնոց» օդանավակայանի կայքը ևս հավաստում է, որ դեպի Մոսկվա և Մոսկվայից Երևան ծրագրված թռիչքները չեղարկվել են։ Ի դեպ, դրանք մարտի 31-ի համար պլանավորված միակ ուղղություններն են։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments