Մոսկվան օգնության անվան տակ «կանաչ մարդուկների՞» է ուղարկել Իտալիա

- in Կեղտոտ լվացք
Rus zinvor

Իտալիայում անպետք են համարել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար նախատեսված ռուսական օգնության մեծ մասը: Այս մասին հայտնում է La Stampa պարբերականը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:

Նշվում է, որ խոսքը գնում է Ռուսաստանից Իտալիա հասցված բեռների 80 տոկոսի մասին: Պարբերականը գրում է, որ Իտալիային օգնելու համար Ռուսաստանը կարող է ունենալ իր քաղաքական եւ դիվանագիտական հետաքրքրությունները, իսկ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այն կարող էր ընդունել Մոսկվայի հետ «անձնական հարաբերություններն ամրապնդելու» ցանկությունից դրդված:
Դրանից բացի, պարբերականն ընդգծում է, որ Իտալիա ժամանած մասնագետները ոչ թե բժիշկներ են, այլ բարձրաստիճան զինվորականներ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իտալիա ուղարկված ռուսական բեռների մեծ մասը (80%) բացարձակապես անօգուտ են կամ քիչ օգուտ տվող: Այս մասին գրում է La Stampa թերը՝ հղում անել իր աղբյուրներին:

Ռուսաստանն Իտալիա է ուղարկել 9 Իլ-76 ինքնաթիռ մարդասիրական օգնություն եւ համաճարակների դեմ պայքարի ոլորտի մոտ 100 մասնագետ, ախտահանման համալիրներով ու լաբորատորիաներով: «Դոժդը» հայտնում է, որ ըստ La Stampa-ի տեղեկությունների, Ռուսաստանը, աջակցություն ցույց տալով Իտալիային, իր քաղաքական ու դիվանագիտական շահերն է հետապնդում: Թերթն ուշադրություն է հրավիրում, որ բոլոր ռուս մասնագետները բարձր կոչումներով զինվորականներ են, այլ ոչ թե բժիշկներ:

Փաստացի, օգնության անվան տակ Ռուսաստանն Իտալիա է ուղարկել «կանաչ մարդուկների», որոնք ժամանակին ապահովեցին Ղրիմի անցավ բռնակցումը Ռուսաստանին: Ճիշտ է, հետո այնքան էլ անցավ չէր, քանի որ դրան հաջորդեցին կոշտ միջազգային պատժամիջոցներ: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ պատժամիջոցները չեղարկվեն, եւ շատերն Իտալիային աջակցությունը գնահատում են այդ համատեքստում:

Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում կտրականապես հերքել է կարծիքը, որ Ռուսաստանն այս քայլով փորձում է եվրոպական պատժամիջոցների չեղարկման լոբբինգ անել:

Արեւմուտքը դժվար թե հանի պատժամիջոցները, իսկ Ռուսաստանը կացնային մեթոդներով ընդամենն իրեն կզրկի բարոյականության վերջին մնացորդներից:

Չինաստան, ի դեպ, բժիշկների է ուղարկել Իտալիա: Առաջինը, ինչ արել են չինացի բժիշկները, արձանագրել են եվրոպական առողջապահական համակարգի «հետամնացությունը» եւ ախտորոշման տարրական միջոցների բացակայությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments