Նախարարն աշակերտներին աղետներին դիմակայելու վերաբերյալ գիտելիք տալու անհրաժեշտություն է տեսնում

- in Կրթություն
Dproc

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտներին աղետներին դիմակայելու վերաբերյալ գիտելիք տալու անհրաժեշտություն է տեսնում:

«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում նման գիտելիք տալու և ավելի խորացված գիտելիք տալու մեր աշակերտներին: Որ առարկայի շրջանակում դա կլինի, առանձին առարկա կլինի, թե ինտեգրված գիտելիք լինի, դա քննարկման փուլում է: Մենք անպայման դա դիտարկելու ենք և դիտարկում ենք: Ես առանձին քննարկումներ եմ ունեցել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Այս խնդիրը արդիական է, և մենք այդտեղ պետք է միանշանակ լուծումներ տանք: Այսպիսի իրավիճակներն են ցույց տալիս այն բացերը, որոնք կան գիտելիքի և հմտությունների առումով, և այսպիսի իրավիճակներն են, որ հնարավորություն են ստեղծում մշակելու, լրամշակելու, նոր ծրագրեր առաջ տանելու համար»,- ասաց Հարությունյանը:

Ավարտական քննությունների և 2019-2020 ուսումնական տարվա  հետաձգումը կախված կլինի ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության արդյունքում հեռավար ուսուցման անցնելու ընթացքից։

Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. «Ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից։ Պետք է հասկանանք, թե մեր ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ։ Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի դասապրոցեսն այնպես ապահովվի, որպեսզի հետաձգումներ չլինեն»,- նշեց Հարությունյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments