Նախկին ոստիկան, հայտնի փաստաբանի եղբորորդին կասկածվում է իր աներոջն սպանելու մեջ

- in Իրավունք
zenq

Երեւանում մարտի 19-ին  հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

ՀՀ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք:
Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ:

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին: Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ գլխավոր վարչություն), նա հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments