Նյու Յորքում կորոնավիրուսով վարակվածները մահանում են յուրաքանչյուր 17 րոպե ընդմիջումով․Daily Mail

USA

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 100 հազարը: Ըստ Daily Mail-ի՝ Նյու Յորքում վարակվածները սկսել են մահանալ յուրաքանչյուր 17 րոպեի ընթացքում:

Նշվում է, որ շտապօգնության  կանչերը կտրուկ աճել են 40 տոկոսով։ Շտապօգնության բաժանմունքը օրական ստանում է մինչև 6,5 հազար զանգ: Զանգերի աննախադեպ հոսքի պատճառով մինչև 170 մարդ ստիպված են մնալ սպասման գծում:

Նյու Յորքի ԱԻ ծառայության ներկայացուցիչները հորդորել են քաղաքացիներին շտապօգնություն կանչել միայն արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ սրտի կամ թոքերի հետ կապված խնդիրների դպեքւոմ: «Խնդրում ենք թույլ տալ, որ ծառայությունները օգնեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Զանգահարեք 911 միայն այն դեպքում, եթե ձեզ շտապ օգնություն է անհրաժեշտ», – դիմել են նրանք քաղաքի բնակիչներին:

Նյու Յորքի հանրային հիվանդանոցի բժիշկ Սթիվ Քասապիդիսը քաղաքում կատարվածը համեմատել է դժոխքի հետ:

Նրա խոսքով՝ բժիշկները վարակվելու ժամանակ չունեն: «Հիվանդները բերվում են, միացվում են սարքերին, հետո նրանք մահանում են, և շրջանակը կրկնվում է: Հիվանդները բերվում և բերվում են», – նկարագրել է նա:

Քաղաքի բուժաշխատողները բողոքում են անձնական պաշտպանիչ միջոցների (բժշկական դիմակներ և հագուստներ) պակասությունից: Քաղաքային իշխանությունները և հիվանդանոցի պատասխանատուները հերքում են այդ խնդիրը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է առաջին նորածինը: Այս մասին հաղորդվում է Իլինոյս նահանգի Առողջապահության դեպարտամենտի կայքում:

Հաղորդվում է, որ խոսքը Չիկագոյից երեխայի մասին է, որը դեռ մեկ տարեկան չկար:

«Դեռ երբեք COVID-19-ի հետ կապված նորածնի մահ չէր եղել: Անցկացվում է հետաքննությւոն` պարզելու մահվան պատճառները»,- հայտարարել է դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն:

Նշվում է, որ այժմ տարեց սերունդը ավելի է ենթակա ռիսկին` կապված կորոնավիրուսի հետ: Իշխանությունների տվյալներով` մահվան ելքերի 85%-ը գրանցվում է 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments