Vagharsh Abrahamyan

Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Նույն տեղեկատվության համաձայն՝ «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին։

Ըստ աղբյուրի, Աբրահամյանը ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել է, որ իր ընկերությունը Երևան քաղաքի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-2010թթ․) կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։ Բայց, քանի որ ինքը նպատակ է ունեցել շարունակել շենքի շինարարական աշխատանքները, շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով Գ. Բեգլարյանին են մաս-մաս փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են:

Վաղարշ Աբրահամյանն ասել է, որ այս մեղադրանքները, որոնք առաջադրվել են Գագիկ Բեգլարյանին, կապված չեն իր գործի հետ, այլ նրա նախարար եղած ժամանակ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ։

-Ես կարդացի առաջադրված մեղադրանքները, և եթե դուք էլ նայեք, ապա կտեսնեք, որ դա հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է։ Նրա նախարար աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դա մեր հետ կապ չունի։ Բայց հետո չգիտեմ ինչպես կստացվի, մեր գործի հետ ինչ կլինի։

Spread the love