Որոշեցի կամավոր գրվել եւ իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա

- in Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր` մարտի 23-ին, Կառավարության շենքի մոտից կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կամավոր որոշել է օգնել Առողջապահության նախարարությանը. «Առողջապահության նախարարության կողմից արվեց հայտարարություն, որ այդ արհավիրքը դիմակայելու համար անհրաժեշտ են կամավորներ` տարբեր ոլորտներում: Մենք անմիջապես դիմեցինք, որովհետեւ, պայմանավորված արտակարգ դրությամբ, այլ երկների հետ շփումների սահմանափակման`նաեւ իմ գործունեությունն է դադարել որպես վարչապետի տիկին, բոլոր ծրագրերը հետաձգվել են, շփումները սահմանափակվել են: Որոշեցի կամավոր գրվել եւ իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան եւ փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments