Ուղիղ. Ազգային ժողովի արտահերթ նիստն այս ուշ ժամին՝ կարևոր օրենք են քննարկում

- in Տեսանյութեր
AJ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը։

Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա ասաց, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, այդ իրավիճակում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, սակայն որոշ սահմանափակումների դեպքում մեր օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետևանքներ։  Հետևաբար, այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը։

«Ներկայումս անձինք մեկուսացվում և ինքնամեկուսանում են՝ համաճարակի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Սակայն  ոչ բոլորն քաղաքացիներն են, որ հոժարակամ են ինքնամեկուսանում կամ մեկուսացվում»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվում է 182 հոդվածում ավելացնել 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ 

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով»։ Ինչպես նաև նախատեսվում է լրացնել 11-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Իսկ Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով։ Այն ունի հետևյալ բովանդակությունը․ «Արտակարգ իրավիճակի հիքմով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց հիվանդացություն, պատժվում է կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սովորական ռեժիմով առաջին ընթերցմամբ այսօր քննարկել այս նախագծերը, իսկ երկուշաբթի առավոտյան կազմակերպել երկրորդ ընթերցումը։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում տեղեկության տարածման համար տուգանքների սահմանմանը։ Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում հետևյալ լրացումն անել՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների համար սահմանափակումներ են սահմանված, թե ինչ տեղեկատվություն կարող են հրապարակել, ինչ տեղեկատվություն՝ ոչ։

Փոխնախարարն ասաց՝  արգելված տեղեկատվությունը սահմանված է արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշմամբ։ «Եվ հստակ սահմանված է այն ցանկը,  որը հանգեցնելու է նման պատասխանատվության։ Օրինակ՝ կորոնավիրուսի առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց քանակի, թեստավորման, շրջանակի, մեկուսացվածների քանակի վերաբերյալ, ինչպես նաև խուճապի իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունները։ Հիմնականում քննարկման առարկա է դարձել հենց այս խուճապի հանգեցնող եզրույթը, և կառավարությունը, նաև հաշվի առնելով այդ մտահոգությունները, փոփոխոություններ է կատարել և փորձել է հստակություն մտցնել, որ խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ առաջացնող դեպքերին։ Եթե իրական վտանգ պարունակի, միայն այդ դեպքում մարդիկ կարող են ենթարկվել պատասխանատվության»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ արտակարգ իրավիճակներում շատ կարևոր է, որպեսզի խուճապային իրավիճակ չստեղծվի, և դա է հիմնական պատճառը, որ նման սահմանափակումներ կան։ «Ես համաձայն եմ, որ խուճապ առաջացնող տեղեկատվությունը սպառիչ ցանկ չի սահմանում, բայց անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքները անհրաժեշտաբար ձևակերպված են հասկացություններով, որոնք ինքնավար են, շատ դեպքերում պրակտիկայում է դրանց հասկացությունը հաստատվում ամբողջությամբ։ Եվ բոլոր դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են առհասարակ խորհրդատվության դիմել պարետին»- ասաց նա։

Ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում, կամ էլ՝ դրա ընթացքում պահպանում սահմանված կարգը։

Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ լրացնել 11-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ. «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»։

Իսկ Քրեական օրենսգրքի լրացմամբ նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments