Ուղիղ. ԱԺ արտահերթ նիստը

AJ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը:

Մարտի 31-ի նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն մարտի 30–ի գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունած օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments