Ունենք կորոնավիրուսից ևս 10 բուժված քաղաքացի

- in Առողջություն

Ունենք ևս 10 բուժված քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացիների կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են, և նրանք դուրս կգրվեն: Կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը, Թորոսյանի խոսքով, հասավ 28-ի:

Հայաստանում այս պահին կա կորոնավիրուստի հաստատված 329 դեպք, 28 բուժված և փաստացի բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի, տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա անդրադարձավ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած պացիենտնին։

«Քանի որ նրա հիվանդությունը բարդացած էր այլ հարակից հիվանդություններով՝ սրտի ռիթմի խանգարումներով, ճնշման բարձրացումներով, մեր վերակենդանացման բաժանմունքի թիմը չկարողացավ նրա կյանքը փրկել, ինչի համար շատ ցավում եմ։ Նաև այդ դեպքը ցույց տվեց մեզ, որ հիմնականում բարդություններն առաջանում են հենց մեր տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ։ Եվ շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը վարակվելուց։ Եվ մեր գործողությունները նաև միտված են հենց այդ խոցելի քաղաքացիների առողջության պահպանմանը։ Եվ ես նորից կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, մեր տարեց քաղաքացիներին»,- ասաց նա։

Ըստ Թորոսյանի՝ երեկ մոտ 40 քաղաքացիներ են մեկուսացումից դուրս եկել։ Նրանց մոտ թեստերը եղել են բացասական, այսօր ևս 10 քաղաքացի են դուրս գրվելու հիվանդանոցից։ «Եվ փաստացի կարող ենք ասել, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի։ Եվ գումարելով նախկին 18 թվին, կարող ենք  գումարային ասել, որ այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի։ Մյուս պացիենտների վիճակի վերաբերյալ կարող եմ ասել, որ ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, նրա վիճակում չկա ոչ վատթարացում, ոչ լավացում, ունենք մեկ ծանր քաղաքացի, մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում։ Ինչպես նաև ունենք առանց սիմպտոմների, թեթև ընթացքով բազմաթիվ պացիենտներ, որոնք մեկուսացման մեջ են հիվանդանոցնում կամ հյուրանոցներում»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments