Ուշադրություն՝ ԿԵՂԾԻՔ է։ Մասիս Մայիլյանի հայտարարությունը

- in Ընտրություններ

Ուշադրություն՝ ԿԵՂԾԻՔ է։

Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։

Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերի համատեղ հայտարարություն.

Հարգելի հայրենակիցներ, մեզ պատուհասած նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։

Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։

Քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն հետևել հիգիենայի կանոններին ու պատկան մարմինների հորդորներին։

Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments