Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու մասին հրապարակված որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր

- in Պաշտոնական

ՀՀ արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի` Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու մասին հրապարակված որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Կոտայքի մարզպետը հայտnել է, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և, մասնավորապես, Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի ըստ անհրաժեշտության:

«Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»,- գրել է Պետրոսյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments