Gagik Tsarukyan

Ծառուկյանն իմաստնություն ունենար` իրեն էսպես պահելու խորհուրդ տվողին կգցեր առյուծի վանդակը` վարկանիշին հարված հասցնելու համար:

Իսկ ի՞նչ է անում այդ մարդը հիմա. եթե ընդհանրական, նա արդեն տեւական ժամաակ ձեռքերը շփել է, եւ բացահայտորեն փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել ստեղծված իրավիճակից` հույսով, ու նաեւ կողքից ամեն ինչ անելով, որ վիճակը կդառնա օրհասական ու էդտեղ կգա ինքը` իր սպիտակ սպարԾիվկով եւ կփրկի մեզ:

Նախ այդ մարդը ի սկզբանե սկսեց խորհուրդների մուննաթահեղեղը, դրանց մի մասը կարողա արդեն անում էին, մյուս մասը` անելու էին, էն մյուսն էլ` հնարավոր չէր անել, բայց դա մարդուն չէր խանգարում մտքին եկածն ասել, դե պարզ է` ինքն էս պահին իշխանություն, հետեւաբար պատասխանատվություն չունի: Նա ստեղծեց սսկզբում ինֆորմացիոն բազա, 2 քայլն անելու համար:

Այն է` որ ասի, այ ինձ որ լսեիք:

Բայց մարդու վարքից երեւում է, որ իր ուզածն այն չէ, որ իրեն լսեն, կամ չէ, ինքը իրեն բացահայտ դիստանցրել է պետությունից, եւ մտել է այլընտրանքային փրկչի դերի մեջ, պետության բացած հաշվեհամարի փոխարին, ուղիղ երկու փոխանցում է արել վարակված անձանց ու բուժաշխատողներին, հայտարարում է, թե ինչի ինքը պիտի վճարի հարկադիր պարապուրդում հայտնվածներին, թող ով հայտարարել է ԱԴ, նա էլ վճարի, հասկանում էր, որ վիճակը ինչպես աշխարհում, այնպես էլ մեր մոտ փոխվելու էր, բայց զբաղված ա ուղղակի քարոզչությամբ, որի ենթատեքստը այն է, որ մարդկանց մոտ անըդհատ նստի մի ինֆո, որ ամեն բան սխալ է արվում:

Նույնիսկ եթե մարդիկ դա միանգամից չեն հասկանում, ինքը հա կրկնում է, որ ի վերջո էդպես մտածեն:

Անընդհատ օգտագործում է ընտանիք/ընտանիքի հայր բառը, բայց դա պատահական չի անում, վերակոդավորում է Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդ իմ ընտանիքն է» արտահայտությունը:

Չեղած կամ գրեթե չեղած դժգոհությունների իմիտացիա է ստեղծում (դե բնականաբար նպաստելով որ դա ստեղծվի) հետո իբր մեծահոգաբար հայտարարում, թե կոչ է անում մարդկանց չըմբոստանալ, փողոցներ չփակել:

Էդ նույնն ա, որ դուք ձեր համար տանը նստած կոֆե խմեք, մեկ էլ մեկը մտնի ասի կոչ եմ անում հանգսստանալ, չվախենալ, որ էս ա աշխարհի վերջն է, ու բալկոնից ցատկելու փորձեր չանել: Դուք իհարկե կասեք` ընկեր, հո դու խելացի չե՞ս, բայց հարեւանը էդ բարձր կոչերը որ լսի, կկարծի թե աշխարհի վերջն է իրոք, դուք էլ իրոք էդ դարդից պատրաստվում էիք թռնել, էդ մարդն էլ ձեզ փրկեց:

«Ասողին լսող էր պետք» կոդը. ես գիտեմ ինչպես ձեզ փրկել, սրանք չգիտեն կամ չեն ուզում: Ինձ չեն լսել, որ վիրուսը եկել է, այ սրանից հետո էլ կամ ինձ պիտի լսեք, կամ` դե հասկացաք: Ընդ որում, ինքը դե յուրե պատասխանատվություն չունի եւ չի ունենալու այն բոլոր հետեւանքների համար, որ եթե ինչ ինքն ասում է իշխանությունը անի` կարող են լինել:

«Հիմա պետք է միասին հարցերը լուծել, հետո արդեն պատասխաններ կտան ինչ են արել, ինչ չեն արել» կոդը. դե բնականաբար իրեն չեն լսել ու սխալ են արել, բայց ոչինչ, ինքը մեծահոգի է, հիմա մեզ փրկի, հետո մեղավորներին կկանչի պատասխանատվության: Բայց դա էլ ֆիկցիա է, որտեւ ինքը իրականում համախմբող քայլերի փոխարեն անում է դիստանցվելու քայլեր:

Եւ ուրեմն, կարող ենք արձանագրել, որ քաղաքական դաշտում նոր դիրքավորումններ են

Վիրուսի թեմայով քաղաքական նպատակներով ձեռքերը շփողների շարքում ավելացել է նաեւ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը:

Քրիսինե Խանումյան, Ֆեյսբուք

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •