trump-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իրեն խոստացել էր ուժ չկիրառել Հարավային Օսիայում և Աբխազիայում, բայց չէր պահել իր խոսքը:

Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում:

ՌԴ ղեկավարը նշել է, որ Սահակաշվիլիի հետ բազմիցս քննարկել են այդ հարցը՝ նրա նախագահության օրոք (2004-2013 թթ.):

Պուտինը նշել է, որ իր այն ժամանակվա գործընկերոջը խնդրել է «ոչ մի դեպքում չփորձել ուժի կիրառմամբ լուծել Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները», և Սահակաշվիլին խոստացել էր «երբեք նման բան չանել», բայց նա այդպես էլ չէր պահել իր խոսքը:

«Արեց՝ ստացավ», ասել է Պուտինը:

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, Վրաստանը ներկայումս փորձում է «մի կողմ ցատկել» Մոսկվայից: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը դրա հետ կապ չունի:

«Թող շնորհակալություն հայտնեն Միխայիլ Նիկոլաևիչին»,- ամփոփել է Պուտինը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անունով է դիմում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին: Այս մասին նա պատմել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում:

«Նա ինձ անվանում է Վլադիմիր, ես նրան՝ Դոնալդ»,- ասել է Պուտինը:

Պետության ղեկավարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ԱՄՆ նախագահներից ում հետ է առավել հարմարավետ եղել շփումը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նա կառուցողական հարաբերություններ է ունեցել ԱՄՆ բոլոր առաջնորդների հետ (սկսած 2001 թ.-ից):

Պուտինը նշել է, որ «լավ հարաբերություններ» է ունեցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •