Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկությունը հետաձգել:

Այս մասին նա նշել է Ռուսաստանի քաղաքացիներին հղված ուղերձում:

Հիշեցնենք, որ քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին: Սահմանադրական փոփոխությունները Պուտինին հնարավորություն կտան 2024 թվականից հետո մնալ նախագահի պաշտոնում: