Պուտինի առաջարկը տարակուսանք է առաջացրել

- in Միջազգային
Putin

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վիճարկել է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Պուտինը երկու տարի է իրեն խնդրում է հանել պատժամիջոցները: Թրամփը հայտարարել էր նաեւ, թե այդ հարցում ինքը կոշտ դիրքորոշում ունի:

Ավելի վաղ, G20 վիրտուալ վեհաժողովի ժամանակ Պուտինը Մեծ քսանյակի երկրների ղեկավարներին կոչ էր արել պանդեմիայի շրջանում հանել առաջին անհրաժեշտության ապրանքների պատժամիջոցները: Սա հարուցել է G20-ի ղեկավարների տարակուսանքը: Բանն այն է, որ Ղրիմի բռնակցումից հետո Արեւմուտքը պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք վերաբերում են տեխնոլոգիաների եւ երկարաժամկետ էժան ֆինանսների արգելքին: Ի պատասխան, Ռուսաստանը պատժամիջոցներ էր մտցրել Արեւմուտքի երկրների դեմ, որոնք վերաբերում են… առաջին անհրաժեշտության ապրանքներին: Փաստացի, Ռուսաստանը պատժամիջոցներ էր մտցրել ինքն իր դեմ, արգելելով առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերքի ներկրումն այդ երկրներից, կոչ անելով դա փոխարինել տեղական արտադրանքով (импортозамещение): Սակայն այս ծրագիրը լիարժեք չի իրագործվել:

Պուտինը մոռացե՞լ էր այդ մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments