«Պուտին․ ռուս լրտեսի պատմությունը»․ Բրիտանիայում սերիալ են ցուցադրում Պուտինի մասին

Putin Vladimir

Channel 4 բրիտանական հեռուստաալիքը սկսել է ցուցադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին «Պուտին. ռուս լրտեսի պատմությունը» սերիալը, հաղորդում է The Guardian-ը:

Առաջին սերիան ցուցադրվել է մարտի 23-ին: Վավերագրական շոուի մեջ, ի թիվս այլոց, ներառված են հարցազրույցներ Բորիս Ելցինի դստեր՝ Տատյանա Յումաշևայի և ԱԴԾ սպայ Ալեքսանդր Լիտվինենկոյի այրու հետ, որը թունավորվել էր Մեծ Բրիտանիայում 2006 թվականին:

Սերիալը բաղկացած է երեք սերիայից, որոնք ցուցադրվելու են ամեն երկուշաբթի:

Առաջին սերիայում ֆիլմի հեղինակները պատմում են, թե ինչպես է Պուտինը «դուրս եկել աղքատությունից, աշխատել ԿԳԲ-ում և ինքն իրեն ստեղծել ռուս Ջեյմս Բոնդի կերպարով»: Ֆիլմում ցուցադրված է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինի անձնական փորձը ազդել նրա քաղաքականության և կյանքի արժեքների վրա: Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments