Russia

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվն աճել է 163-ով՝ հասնելով 658-ի, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Այսպիսով, Ռուսաստանում հիվանդության նոր դեպքերի ամենօրյա աճը գրեթե եռապատկվել է (50-60 դեպքից):

«Ռուսաստանում այսօր կա 558 դեպք երկրի 55 շրջաններում: 29 մարդ առողջացել է: 112 հազար մարդ ինքնամեկուսացման մեջ է»,- ասել է Գոլիկովան չորեքշաբթի օրը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:

20 մարզում հայտնաբերված 163 նոր դեպքերից 120-ը գրանցվել են Մոսկվայում, ասվում է գործադիր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ շտաբի, ևս վեցական նոր դեպք է գրանցվել Մոսկվայի մարզում և Ղրիմում, չորսական դեպք Պսկովի և Կրասնոդարի մարզերում, երեքականը՝ Սահայի հանրապետությունում (Յակուտիա) և Օրենբուրգի շրջանում, երկուական դեպք՝ Տուլայի շրջանում, Կոմի հանրապետությունում, Կաբարդինո-Բալկանյան Հանրապետությունում և Պերմի երկրամասում: Բրյանսկի, Արխանգելսկի և Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի և Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաև Ստավրոպոլի երկրամասում մեկական նոր դեպք:

Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության համաձայն, պարզվել է, որ անցած երկու շաբաթվա ընթացքում քաղաքացիները այցելել են կորոնավիրուսային վարակի պատճառով անբարենպաստ երկրներ: Բոլոր հոսպիտալացվածները ինֆեկցիոն մեկուսարաններում են:

Spread the love