Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Սերժ Սարգսյանի այցին

- in Ով ով է ...
Serj Robert

Բրյուսել այցից, եվրոպացի պաշտոնյաների հետ այդ թվում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափել էր «Եվրոպացիների մոտ աղիողորմ արտասվողների» թեման, թերեւս նկատի ունենալով նախկին իշխանության այն շրջանակներին, որոնք Հայաստանի իշխանությանը քննադատում են եվրոպական շրջանակների հետ հանդիպումներում, օգտագործելով եվրոպական կապերը:

Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ Բրյուսել այց էր կատարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որը եւս հանդիպել էր Դոնալդ Տուսկին, ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Բորելին: ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, ու ակնառու է նաեւ, որ Հայաստանում հեղափոխությունից հետո եվրոպական ուղղությամբ առավելապես աշխույժ է հենց ՀՀԿ-ն:
Արդյոք Փաշինյանը նկատի ուներ Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին: Արդյոք Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը խոսք է գնացել «աղիողորմ լացի» մասին: Տուսկը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ կարող է հույս դնել իր վրա նոր պաշտոնում: Նախկինում նա ԵԽ նախագահն էր: Դա նշանակում է, որ նոր կառավարությունից ՀՀԿ դժգոհությունը եվրոպացիների վրա չի թողել էական ազդեցություն:

Մյուս կողմից, Տուսկը խոսել էր նաեւ Հայաստանի հետ ավանդական հարաբերության մասին: Տուսկն ակնհայտորեն ակնարկել է անցյալ ճանապարհը, հետեւաբար նաեւ այն, որ ԵԺԿ-ն ՀՀԿ հետ էլ աշխատելու է, անկախ Հայաստանում այդ ուժի հանդեպ կառավարության ու հանրության վերաբերմունքից:

Միեւնույն ժամանակ, Տուսկի այդ հայտարարությունը առաջացնում է հարց, իսկ արդյոք Սերժ Սարգսյանի այցի բուն առարկան նոր իշխանության հետապնդումից «լացով բողոքելն» էր: Հնարավո՞ր է, որ Սարգսյանը լրջորեն դիտարկի այդ գործում Եվրոպայի աջակցությամբ պաշտպանվելու հնարավորությունը: Այն էլ մի դեպքում, երբ լինելով քրեական գործով մեղադրյալ, Հայաստանում նրան որեւէ մեկը չի կաշկանդել Եվրոպա մեկնելու հարցում:

Թե՞ հավանական է, որ նրա բրյուսելյան այցի շրջանակում Հայաստանի նոր իշխանությունից դժգոհությունը ավելի շատ այսպես ասած «ժանրի կանոնի» շրջանակում է: Իսկ ահա բուն այցն առնչվում է այլ խնդիրներին, որոնք ավելի շուտ կամ ավելի շատ ոչ թե նոր իշխանության հետ հարաբերության տիրույթում են, այլ հենց նախկին իշխող համակարգի տարբեր խմբերի, որոնք հեղափոխությունից հետո միմյնաց հետ հարաբերություն պարզելու հնարավորինս լուռ, բայց սուր ռեժիմում են:

Այդ իմաստով, ի դեպ, կա մի հատկանշական հանգամանք, որն արժանի է ուշադրության: Հետաքրքիր ձեւով գրեթե զուգադիպել էին Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցն ու ռուսական մեդիայում Ռոբերտ Քոչարյանի գործոնի եւ այդ կապակցությամբ Կրեմլի պահանջների վերաբերյալ հրապարակումները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments