Սահմանափակումները ժամանակից շուտ հանելը կարող է կորոնավիրուսի նոր թափ ստանալու պատճառ դառնալ. ԱՀԿ-ն զգուշացնում է

- in Առողջություն
Aroxjutyun

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ ամբողջ աշխարհի տարածքում կիրառվող սահմանափակումները ժամանակից շուտ վերացնելը կամ դպրոցներն ու արտադրություննները չափազանց շուտ վերաբացելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի վարակի նոր թափով տարածվելուն:

«Մենք հասկանում ենք, որ երկրները ներկայում փորձում են գնահատել, թե երբ եւ ինչպես կարող են թեթեւացնել մտցրած սահմանափակումները: Պատասխանը կախված է այն հանգամանքից, թե ինչ են երկրներն անում ողջ երկրով մեկ սահմանված խիստ միջոցառումների պահին: Կարող է թվալ, թե համաճարակի տեմպը թուլացել է, եւ բացվեն դպրոցներն ու ձեռնարկությունները»,- չորեքշաբթի ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Խնդրելով մարդկանց մնալ տանը եւ արգելափակելով բնակչության տեղաշարժը՝ ժամանակ ենք շահում եւ նվազեցնում առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունը, սակայն միայն այս միջոցառումներով համաճարակները չեն վերանում: Դրանք ուղղված են վարակի տարածումը հնարավորինս կանխելուն: Այնպես որ, եթե որեւէ երկիր մտադիր է վերաբացել դպրոցներն ու ձեռնարկությունները, հանել սահմանափակումները, ապա ստիպված կլինի նորից փակել դրանք վիրուսի վերածննդի պատճառով»,- եզրափակել է Գեբրեյեսուսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments