Սուքիասյանների ընտանիքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 50 միլիոն դրամ

- in Հասարակություն
Khachatur Sukiasyan

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացված հատուկ հաշվեհամարին Սուքիասյանների ընտանիքը նվիրաբերել է 50 միլիոն դրամ գումար:

Հիշեցնենք, որ նախօրեին Համահայկական հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում համայն հայությանը աջակցել  Հայաստանի Հանրապետությանը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասվում է. «Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments