Վիտալի Բալասանյանը կանխազգում է պարտությունը. Ինչ է հասկացրել Բակո Սահակյանը

- in Մամուլ
Vitali Balasanyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կանխազգալով իր պարտությունը՝ ամբողջ հույսը դրել է կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները հետաձգելու վրա:

Որքան հետաձգվեն ընտրությունները, այնքան կհետաձգվի պարտությունը, և Բալասանյանը հնարավորություն կունենա ավելի երկար վայելելու հովանավորչական գումարները:

Բալասանյանը դիմում է տարբեր քաղաքական ուժերի և գործիչների, որպեսզի նրանք միջնորդեն ընտրությունների հետաձգման հարցում, սակայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հասկացրել է, որ դրա համար հիմքեր չկան՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, հաջորդ շաբաթ նշանակված ընտրությունները կկայանան»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ և համապատասխան գործընթացներ են իրականացվում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու և ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:

Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, և դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:

Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման և կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments