Վիտալի Բալասանյանի թիմն արդեն ՌԴ ԱԴԾ փաստաթո՞ւղթ է կեղծում

- in Ընտրություններ
Vitali Balasanyan

Երեկ եւ այսօր երեւանյան զլմների որոշակի շրջանակը հեղեղված է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գովքով, որը հանգում է նրան, որ միայն գեներալը կարող է փրկել Ղարաբաղը:

Զուգահեռ հրապարակվեց ինչ որ անհայտ կենտրոնի հերթական սոցհարցման տվյալը, ըստ որի Բալասանյանն արդեն առաջ է անցել իր մրցակիցներից եւ կարող է ընտրվել Արցախի նախագահ: Այսօր էլ հրապարակվեց այն փաստաթուղթը, ըստ որի 5 տարով արգելվում է Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան:

Ընտրարշավի հենց սկզբից Վիտալի Բալասանյանի երեւանյան «թիմը», որը բաղկացած է նախորդ ռեժիմի շրջանակներից, որդեգրեց մի բավական պրիմիտիվ սխեմա, որը կառուցվեց սոցհարցման ու Մասիս Մայիլյանի մուտքն իբր արգելելու վրա: Այդ տեղեկատվությունն ուղեկցվում էր «վերլուծական» նյութերով, որ այդպիսով Մասիս Մայիլյանը դուրս է մնում ընտրապայքարից: Այս պրիմիտիվ սխեման մատնեց այս շրջանակների նպատակը՝ փորձել ընտրապայքարից հանել Մասիս Մայիլյանին, որպեսզի Վիտալի Բալասանյանի մրցակիցը մնա Արայիկ Հարությունյանը: Իսկ երկրորդ փուլում պետք է չեզոքացվեր Արայիկ Հարությունյանը, կոմպրոմատների միջոցով, որից շատ կա «համատեղ հանցանքի» բերումով: Իսկ եթե չստացվի, Արայիկ Հարությունյանն էլ ձեռնտու է: Վիտո-Արայիկ տանդեմից թե ով է պահեստային տարբերակ՝ ըստ էության տարբերություն չկա:

Հիմա գանք ՌԴ ԱԴԾ-ին վերագրվող փաստաթղթին: Հետաքրքիրն այն է, որ այն թվագրված է 2020 թ. մարտի 11-ով, սակայն Հայաստանի մամուլում այդ տեղեկությունն իբրեւ կատարված փաստ հրապարակվել է մարտի 3-ին, դրա վրա ծավալուն հարցազրույց է տվել անկրկնելի Գառնիկ Իսագուլյանը:

Մի կողմից, զավեշտալի է ստացվում, որ գոնե ամսաթվերը չեն համընկնում: Մյուս կողմից, սակայն, կա երկու հանգամանք՝ նախորդ ռեժիմի վտանգավոր խաղերն Արցախում, եւ երկրորդ՝ Ռուսաստանի ներքաշումը այս կեղտոտ խաղերի մեջ:

Վիտալի Բալասանյանը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում է վեհ բաներից, օտար ուժերի միջամտության անթույլատրելիությունից, ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին: Հաղթանակը չի՞ վաճառվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments