Վրաստանում համընդհանուր կարանտին եւ պարետային ժամ հայտարարվեց

- in Հասարակություն
Tbilisi

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին:

Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին:

Սահմանափակումները հետևյալն են՝
  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
  • Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ

Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Հիշեցնենք, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments